ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Արցախի հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում գազի խնդիրը դեռ չի լուծվել։
«Բանակցություններ են ընթանում, այս պահին որևէ առաջընթաց չկա, Արցախը շարունակում է մնալ առանց գազի»,-նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 7-ից Արցախի բոլոր բնակավայրերը զրկված են գազից, քանի որ Հայաստան-Արցախ գազատարը վնասվել է։ Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ մասնագետները վթարի վերացման աշխատանքները սկսեն։
--00--ՍԳ