ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Արցախի Ազգային ժողովից հայտնել են, որ ֆեյսբուքյան էջը վերականգնված է։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։
Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է»,- ասված է հայտարարությունում։
--00--ՄՀ