Մեծ պատիվ էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանն անձամբ հանձնել սիրելի Սոնային. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հովեր

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պատիվ է ունեցել «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննիսյանին անձամբ հանձնել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

«Երեկ «Հովերը» նշեց ստեղծման 30-րդ տարեդարձը: Արվեստի նվիրյալների մի խումբ երեկ 30-ամյակի կապակցությամբ բեմադրել էր մի հոյակապ ներկայացում, որը, առանց չափազանցության, երազանք կարող է լինել աշխարհի լավագույն բեմերի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել «Հովերի» խմբավար Սոնա Հովհաննիսյանին շնորհել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Մեծ պատիվ էր այդ շքանշանն անձամբ հանձնել սիրելի Սոնային»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:

--00—ՄՀ