ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը մարտի 18-ին Ճապոնիայի ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ԱԳՆ Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Շուիչի Տոկուդայի հետ: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը դեսպանը զրուցակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր հարցերի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին:
Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանը Տոկուդային է նվիրել ՀՀ-ում հատուկ պատրաստված, հայ-ճապոնական կապերը և բարեկամությունը խորհրդանշող բատիկա հուշանվեր:
--00—ՀԶ