ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։
Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի, Տավուշի մարզի Ջուջևան, Շիրակի մարզի Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։
Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի) տեղում է ձյուն:
Կոտայքի մարզի Չարենցավանի տարածաշրջանում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։
--00—ՀԶ