ԵՄ-ն անհրաժեշտ է համարում շարունակել շփումները Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

Եվրամիությունն անհրաժեշտ է համարում շարունակել դիվանագիտական շփումները Ռուսաստանի հետ եւ չի մեկնաբանում նոր պատժամիջոցների բովանդակությունը: Ապրիլի 4-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք Ռուսաստանի նախագահին ենք համարում խնդրի պատճառը: Ուստի, խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է շարունակել շփումերը նրա հետ: Եվրամիությունն անհրաժեշտ է համարում դիվանագիտության համար շփումները պահապնել բաց այնքան երկարատեւ, որքան հնարավոր է»,- ասել նա: Նա հավաստել է, որ Եվրամիությունն ըստ որում մտադիր է արագացնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների աշխատանքը, բայց հրաժարվել է մեկնաբանել դրանց հնարավոր բովանդակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ