ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը երեքշաբթի այցելել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են 30 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին։ Այս լուրը հաղորդել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ։
«Այսօր ԱԳՆ է կանչվել ՌԴ դեսպան Սերգեյ Ռազովը։ Նրան տեղեկացրել են, որ որոշում կա երկրից արտաքսել 30 ռուսաստանցի դիվանագետների», - նշել է նա։
--00--ՍԳ