ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Այսօր բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։
Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ ...Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։
24News-ի խմբագրությունը շնորհավորում է բոլոր մայրերին և մայրության բերկրանքի սպասող կանանց, մաղթում սեր ու ջերմություն ընտանիքներում։
--00—ԼՄ