ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ուկրաինացի ազգայնականները շարունակում են իբրև «կենդանի վահան» պատանդ պահել 636 արտասահմանցիների 13 տարբեր երկրներից: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Մարիուպոլի արևելյան ուղղությամբ, առանց ուկրաինական կողմի որևիցե մասնակցության, հնարավոր է եղել փրկել 133 214 քաղաքացիների, անցած մեկ օրվա ընթացքում՝ 758 մարդու, որոնք տուժել էին ազգայնականների ապօրինություններից», - հավելել է նա:
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։
--00—ԼՄ