Գերմանիան կօգնի Կիեւին պահպանել ավելի առաջադեմ սպառազինության համակարգեր եւ կուսուցանին  զինվորներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 26News

/



Բեռլինը որոշել է չհանրայնացնել Ուկրաինային աջակցության համար ուղարկված զենքերը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ հավելելով, որ Գերմանիան կօգնի Կիեւին պահպանել ավելի առաջադեմ սպառազինության համակարգեր եւ ուսուցանել զինվորներին՝ դրանք օգտագործելու համար, հաղորդում է Reuters-ը։

«Մենք մատակարարել ենք հակատանկային հրթիռներ, «Սթինգերներ» եւ այլ զինատեսակներ, որոնց մասին երբեք չենք խոսել հրապարակավ, ուստի այդ մատակարարումները արագ են իրականացվել»,-ասել է նա Ռիգայում իր լատվիացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում: