Օրհասական մարտահրավերների առջև ենք՝ սկսած երկրի կառավարման խնդիրներից, մինչև անվտանգություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

untitled_35.thumb_.jpg



ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․



«ՍԻրելի՛ հայրենակիցներ,



Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:



Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին ժամը 16.00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:



Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները»։



 --00--ՀԶ