ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Վաղ առավոտից ամբողջ Երևանի տարածքում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ։
Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներ այս պահին փակ են, կաթվածահար է եղել Հերացի փողոցի երթևեկությունը՝ երկու մասով։ Խցանում է նաև Արշակունյաց-Լուսավորիչ-Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Կրկեսի մոտ, որտեղ նաև մեծ թվով ոստիկաններ ու ցուցարարներ են կուտակված։ Անհնազանդության ակցիայի մասնակիցները կանգնեցրել են իրենց մեքենաները ճանապահներին՝ այդ կերպ կիլոմետրանոց խցանում առաջացնելով։
Իսկ Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում երթևեկությունը կաթվածահար է եղել ավտոթվարի պատճառով։
Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում մեծ թվով ոստիկաններ են կուտակված։
--00—ԼՄ