ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Ժամը 10։00-ի դրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 70 մասնակից։ Այդ մասին 24News-ին հայտնում է ոստիկանությունը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ցուցարարներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով կասեցվել է մի շարք փողոցների երթևեկությունը։