Ժամանակավորի փոխարեն հիմնական վարորդական իրավունք ձեռք բերելու գործընթացը վերականգնված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

նկար

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։

Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է։

--00—ԼՄ