ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորեն:
Զինվորի տունը և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը գործակցության հուշագիր են ստորագրել:
Տղաներից 9-ը հիմնադրամում արդեն սովորում են խոհարարություն, ռուսերեն, ատամնատեխնիկի հմտություններ և վարսավիրություն:
Տղաներից մեկին հիմնադրամը նաև դրամական օժանդակություն է ցուցաբերել՝ սեփական վարսավիրանոցը կահավորելու և մասնագիտական պարագաներ ձեռք բերելու նպատակով։
--00--ՀԶ