ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News
Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Բաքվում հանդիպում է ունեցել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, հունիսի 30-ին նրան ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։
Կողմերն էլ հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։
--00--ԱՀ