ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
1915-ին երբ Ցեղասպանություն եղավ ու 1,5 մլն մարդ կոտորվեց, մենք 3 տարի հետո պետություն ստեղծեցինք: Երևի մենք նվաստացման կոճակ ունենք, ու հավանաբար դեռ այդ կոճակին չենք հասել, որից հետո արագ զարթնում ենք, ոտքի կանգնում ու սկսում ենք արագ լուծել մեր հարցերը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Զարթոնք» կուսակցության ԳՄ ղեկավար Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, եթե 2020թ-ի 44 օրյա պատերազմից հետո նորից ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, նշանակում է, որ մենք մի հատ էլ հարված պետք է ստանանք:
Մենք 2018թ-ի ընտրության հարվածը 2020-ի պատերազմով ստացել ենք, 2021թ-ի ընտրության հարվածը դեռ չենք ստացել, ասել է Զոհրաբյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Բերձորի հանձնման խնդրին և թեմային առընչվող այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: