Պատկերացրեք՝ ինչ արդյունքներ կլինեին, եթե ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էլ տեղյակ լիներ այս աշխատանքներից

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 15, 24News

default.jpg

Երբ մարդիկ, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ում հայկական լոբբին, աշխատում է` արդյունք լինում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նա նաեւ հավելել է. «Բա պատկերացրեք, ինչ արդյունքներ կլինեին, եթե ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էլ տեղյակ լիներ այս աշխատանքներից և ներգրավվեր դրանցում...

Իսկ թեման հետևյալն է.

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը (ANCA):

Փոփոխությունները ներառում են.

Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ

Հայաստանում/Ադրբեջանում խաղաղության վրա Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների  եւ դրանց արդիականացման փաթեթեների վաճառքի սահմանափակում»:



--00--ԶՀ