Բրիտանական ԶԼՄ-ները չեն ասում ամբողջ ճշմարտությունն Ուկրաինայի հակամարտության մասին. Times

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

65

Բրիտանական զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողին տեղեկացնում են Ուկրաինայի բանակի ցանկացած նվազագույն հաղթանակների մասին՝ շատ ավելի քիչ ուշադրություն նվիրելով ռուսական զորքերի հաջողություններին:

The Times թերթի Էջերում այս կարծիքն Է հայտնել հրատարության մեկնաբան Ռոդ Լիդդլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցանկացած հայտարարություն ուկրաինական կողմից, որքան Էլ որ այն զառանցական լինի («Պուտինի դեմ հենց նոր մահափորձ Է կատարվել»), ընկալվում Է հալած յուղի տեղ, ներառյալ սպանված զինվորների երկուստեք գնահատումները: Ուկրաինացիների ամենափոքրիկ հաղթանակներն ստանում են վիթխարի լուսաբանում, ռուսների զգալի հաջողությունները՝ մի տեսակ ավելի քիչ»,- գրել Է Լիդդլը, որի կարծիքով բրիտանացի ընթերցողներին չեն ասում ամբողջ ճշմատությունն Ուկրաինայի հակամարտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ԻԴ