ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News
Ուշադրություն՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-4-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
--00--ԱՀ