Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակվում է. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, 24News 

ԱՀ ՊԲ

Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին հայտնում է  Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը: 

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում  շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը' Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են: