Արցախում գիշերն անցել է առանց լուրջ միջադեպերի

93242193_3064358376948040_3758975808618627072_o.thumb_.jpg

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍ, 24News

Արցախում գիշերն անցել է առանց լուրջ միջադեպերի, շփման գծի երկայնքով եղել է հարաբերական կայուն իրավիճակ: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, թելեգրամյան էջում գրել է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը:

«Ընկերներ, առավոտյան ժամը 9-ի դրությամբ, առկա սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, գիշերը անցել է հարաբերականորեն կայուն, լուրջ միջադեպեր չեն գրանցվել», - գրել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի տարբեր հատվածներում անցել էր ագրեսիվ գործողությունների՝ օգտագործելով ԱԹՍ-ներ: Հայկական կողմից,  ցավոք, կա երկու զոհ և 19 վիրավոր: