Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

դդ-2.png



Սեպտեմբերի 1-ին Երևանում կայանալու է հայ-իրանական գործարար համաժողովը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Իրանական ընկերությունները փնտրում են գործընկերներ գորգագործության, սննդի արդյունաբերության, կոշիկի արտադրության ոլորտներում, ինչպես նաև շինանյութեր արտադրող ընկերություններ։

Հետաքրքրված հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցել գործարար համաժողովին։

Հայտերը մինչև 2022 թ․ օգոստոսի 30-ը ժ․ 17։00 կարող եք ուղարկել smakhshikyan@mineconomy.am էլ․ հասցեին։

Միջոցառումը կանցկացվի ժամը 15։30-ին, §Ani Plaza Hotel հյուրանոցի Անի սրահում, հասցե՝ ք․Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:



--00—ԶՀ