ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

download (1).jpg



Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանը Թուրքիայի Իզմիր քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին Թուրքիայի Հանրապետություն գործուղելու մասին:

ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը կանցկացվի տեղի կունենա սեպտեմբերի 21-24-ը:

--00—ԶՀ