ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
«Մենք երբեք չենք հարմարվել մեր մեծ հարևանների քաղաքականությանը։ Մենք միշտ ունեցել ենք մեր քաղաքականությունը, այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք հաջողակ ենք»։ Այս մասին Իտալիայում 48-րդ «Cernobbio» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են տեղական լրատվամիջոցները։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ունի կայուն քաղաքական դիրք և կայուն տնտեսություն։
«Բաքվին հետաքրքրում են նոր գլոբալ աշխահակարգի հետևանքները Հարավային Կովկասի համար, տարածաշրջանի հիմնական երկրների դիրքորոշումները՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու հեռանկարների համատեքստում»,- նշել է նա։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իրենք դիտարկում են իրավիճակը և գործելու են իրենց ռազմավարությանը համապատասխան։
--00--ԱՀ