ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ դադարեցնում է իր մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:
Միաժամանակ՝ Պահպանողական կուսակցությունը տեղեկացնում է քաղաքական համայնքին, որ բաց է համագործակցության առաջարկների համար։ Իր հերթին՝ Պահպանողական կուսակցությունը նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ անկախության ջատագով կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով։
--00--ԱՀ