ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել իրենց սահմանին լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև իրականացնել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով, նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, առավելագույն զսպվածություն ցուցաբերելու և բոլոր չլուծված հարցերը երկխոսության միջոցով լուծել»,- ասել է Դյուժարիկը:
--00—ԼՄ