ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի -ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրին հղումով։
Ինչպես ընդգծում է գործակալությունը, նիստը հրավիրվելու է Հայաստանի խնդրանքով։ Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն արդեն քննարկվել է Անվտանգության խորհրդի փակ փորհրդակցությունների ժամանակ։ Այս անգամ քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։
--00--ԱՀ