ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մտածում են, թե Փելոսին բերելու է մի մեծ բանակ և փրկելու է մեզ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Իրավապաշտպանի համոզմամբ, բոլոր դեպքերում, չի կարելի hրաժարվել խաղաղության գաղափարից, քանի որ դա նշանակում է նոր փորձությունների ենթարկել Հայաստանն ու հայ ժողովրդին։
Հարությունյանի կարծիքով, խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լինել դրա կրողը, իսկ ՔՊ-ականները չեն յուրացրել խաղաղության գաղափարը, քանի որ մենք նրանց գիտենք ու հիշում ենք որպես ոչմիթիզականների դեռևս 2020 թ.-ի պատերազմից առաջ։
Ըստ նրա՝ հարևանների միջև միշտ էլ կռիվ լինում է, բայց կա նաև վերջակետ դնելու ձևն ու լուծումը։
--00—ԱՊ