ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հանրային քննարկման են ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, հայտնում է ֆինանսների նախարարությունը։
Նախագծերի նպատակը խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռի վերանայումն է:
Նախագծերի մանրամասներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3RT9uM:
Առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է ս. թ. հոկտեմբերի 4-ը:
--00—ԼՄ