ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Իրկուտսկի Ուստ-Իլիմսկում երիտասարդը կրակ է բացել տեղի զինկոմիսարիատում, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ 25-ամյա երիտասարդը վեց անգամ կրակել է Ուստ-Իլիմսկի զինկոմիսարի վրա։ Երիտասարդը ձերբակալվել է։
Տեղեկությունը հաստատել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Նրա խոսքով՝ զինկոմիսարիատի պետը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
--00—ԶՀ