ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեին ուղղված իր ուղերձում ասել է, որ ՌԴ-ն լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին միջուկային հնգյակի առաջնորդների հայտարարություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարևորագույն խնդիրներից մեկը համարում ենք միջուկային հնգյակի բոլոր երկրների կողմից միջուկային զենքի տիրապետող երկրների միջև ցանկացած պատերազմի անթույլատրելիության մասին դրույթին հանձնառության պահպանումը, որն արտացոլվել է միջուկային տերությունների ղեկավարների հունվարյան համատեղ հայտարարության մեջ: Ռուսաստանը լիովին հավատարիմ է դրան»,- ասել է Վորոնցովը:
--00—ԻԴ