ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին էին տեղափոխել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդու։
Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 4-ին «Օպելը» զննվեց։ Հայտնաբերվեցին ատրճանակի նմանվող առարկա և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։
--00—ԼՄ