ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է իրականացվում, պատճառը Պրահայում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընդունված հայտարարությունն է: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:
«Հանրահավաքի նպատակը Արցախի պաշտպանությունն ու փրկությունն է, այն, ինչ չի արել ապիկար իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պրահայում որոշում է ընդունվում, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե մեկի արյան մեջ հայի գեն կա, նա չի կարող ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է այդ քայլին, ուրեմն նա հայ չէ»,-ավելացրեց պատգամավորը:
Գալստյանի խոսքով, Արցախի մի քանի պատգամավորներով Հայաստան են եկել` հասկանալու, թե ինչպես պետք է կանգնեցնեն Արցախը հանձնելու գործընթացը:
Պետք է հասկանանք, թե այս երևույթի, քայլերի դիմացը ոնց ենք առնելու:
Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ոչ մի խոսք չկա ԼՂ ժողովրդի, քաղաքացիների մասին»:
--00--ԱՀ