Mini Cooper-ը Դավիթաշենում բախվել է պատնեշին, հայտնվել բլրակում, վարորդն ու վիրավորները աղջիկներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

11

Հոկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Mini Cooper մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս Մաշտոցի զինկոմիսարիատի հարևանությամբ բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։ 

Քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ բլրակից ավտոմեքենան անձրևային եղանակի պատճառով սահի և հայտնվի երթևեկելի մեկ այլ գոտում, պարեկները ժամանակավորապես նշված հատվածում երթևեկությունը դադարեցրել են։

Հրշեջ փրկարարները այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ավտոմեքենան հոսանքազրկելու համար։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ վարորդն ու վիրավորները երիտասարդ աղջիկներ են։ 

--00—ԼՄ