ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքուն Բիշքեկում հայտարարել է, որ Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխանի է սպասում Հայաստանից։
Նա նաև հայտնել է, թե իբրև Ադրբեջանը շահագրգիռ է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցելու մասով, ու հատկապես խաղաղ պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացմամբ սահմանազատում անելու հարցերով:
Հիշեցնենք՝ Բրյուսելում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը:
Հավելենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
--00—ԼՄ