ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ պարզելու փաստերը, այնուհետև, կներկայացվի զեկույց»,- հավելել է Միրզոյանը։
«Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին»,- ընդգծել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
--00—ԱՊ