ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանը պետք է տեսնի, որ Հայաստանը կարող է հակահարված տալ, նրանք մեծ ամբիցիաներ ունեին և սեպտեմբերին Երևանը Իրևան կդարձնեին, եթե հայկական զորքը չդիմակայեր: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին երկու ամսով ԵՄ առաքելության ներկայությանը՝ Արշակյանը նշեց, որ ԵՄ դիտորդները մշտադիտարկում իրականացնելուց հետո իրենց խոսքը կասեն և եթե Ադրբեջանը չենթարկվի ու շարունակի հարձակողական գործողությունները, պատժամիջոցներ կկիրառվեն նրանց նկատմամբ:
«Արևմուտքի հայտարարությունները սպառնալիք են, ժամանակը գա՝ զենքը ցույց կտան, իսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությամբ եթե Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակի, դա Ադրբեջանի համար ինքնասպանություն կլինի»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ