ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը դեռ մեկ ամիս առաջ է Բրյուսել ուղարկել: Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ դիտորդները տեղակայվում են հայկական կողմում՝ Հայաստանի իշխանությունների կողմից Եվրամիության բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելին սեպտեմբերի 22-ին ուղարկված դիմումի համաձայն»,- ասել է Կլաարը:
Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները քննարկել են հնարավոր տեղակայումն ու գործողություններն ադրբեջանական կողմում:
«Ադրբեջանի նախագահ Ալիևը հստակ հասկացրեց, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով, որ կառնչվի: Մենք ակնկալում ենք, որ ադրբջանական կողմը կգնա փոխազդեցության»,- ասել է նա:
Կլաարը նաև հույս է հայտնել, որ այդ առաքելությունը կծառայի կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ապա նաև տեղեկացնել, որ առաքելությունը լինելու է երկու ամսով, և ժամկետի երկարաձգման հարց չի քննարկվում:
--00—ԼՄ