ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Նախօրեին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնհուհետև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է 1lurer-ը։
Ըստ աղբյուրի՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այցի նպատակը համաձայնեցված հարցերի կատարման ապահովումն է: Տոյվո Կլաարը տեղեկացրել է, այս շաբաթվա երկրորդ կեսին կայցելի Երևան։
--00—ԼՄ