ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություններ է հայտնել Սեուլում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

գֆֆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություններ է հայտնել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեոլի Իթհեվոն շրջանում հրմշտոցի ժամանակ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս մասին Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք ցնցված ենք Սեուլի ողբերգական լուրերից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելի անձանց։ Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– գրել է Հունանյանը։

--00—ԻԴ