ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում:
Նշվում է, որ այն բաղկացած կլինի 2, 3, 4 սենյականոց առանձնատներից։
Յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է 1200 քառ․ մետր հողատարածք։
107 առանձնատներից 86-ը կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 21-ը՝ Արցախի պետբյուջեի միջոցներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել 60 բնակելի տուն:
--00—ԼՄ