«Համոզված եմ՝ կամաչեք նայել իմ աչքերին»․ Մարուքյանը՝ Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր «Թվիթերի» միկրոբլոգում մեկնաբանել է Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ Փերվին Միրզազադեի հոդվածը, որտեղ ադրբեջանցի դիվանագետը ապատեղեկատվություն է ներկայացրել հայ պաշտոնյայի վերաբերյալ:

«Փերվին, ես այնքան զգացված եմ, որ այդքան ժամանակ եք ծախսել իմ կենսագրությունն ուսումնասիրելու համար։

Բայց իմ լուսանկարը փչացնելը, խաղաղության մասին իմ խոսքերին անձնական վիրավորանքներ հնչեցնելը վատ բանի մասին է խոսում 30 տարվա փորձ ունեցող դիվանագետի մասին։

Համոզված եմ, որ Դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք՝ որպես դիվանագետներ»։

--00—ԼՄ