ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է արել թվիթերյան իր էջում, որում ասված է․
«Սոչիում Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, դրա մասին ասելու բան չկա, այն լուծվել է 2 տարի առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել ԼՂ հազարավոր բնակիչների իրավունքները, անվտանգությունը և էթնիկ զտումների վտանգը։
Սա այն դիրքորոշումը չէ, որը տանում է դեպի խաղաղություն»:
--00--ԱՀ