ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Իշխանական օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի, մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն անդրադարձել է դատախազության պահանաջին՝ Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ, կա հարուցված քրեական գործ։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աղմկում են այն բանի համար, որ կիսախարխուլ պատը դարձել է գեղեցիկ շենք, որն այսօր մայրաքաղաք Երևանի այցեքարտերից մեկն է։
ՀԳ. Դատարանում «Սիլ պլազան» հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Կարծում եմ այս դատաքննությամբ կպարզվի իրականությունը, և վերջ կդրվի բոլոր շահարկումների»։
--00—ԶՀ