Արմեն Գրիգորյանը և Լեհաստանի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

րմ.jpg

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:

Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:

--00—ԶՀ