Ռուբինյանը մանրամասներ է հայտնել ԵՄ պատվիրակությանը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

315644959_446584860983268_3099174128217665316_n.thumb_.jpg

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արեւելյան գործընկերության շրջանակում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

 

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր:

--00—ԶՀ