ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Նա Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստերին։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, տեղի կունենա ՀԱՊԿ նիստը, որին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայտնի է նիստի օրակարգը. կքննարկվի Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։
--00—ԶՀ