ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Փաշինյանը ճիշտ էր ասում, ՀԱՊԿ-ը պետք է ինքն իր համար ֆիքսի, թե ինչ կառույց է դառնալու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Խալաթյանի համոզմամբ, ՀԱՊԿ գագաթնաժողովից ինչ-որ կարևոր հայտարարություն պետք չի սպասել, բայց չի կարելի կարծել, որ այն ձևական բնույթ ունի, առաջին հերթին, հենց այն պատճառով, որ նախագահություն է փոխվում և հայտնի է նոր համակարգողի անունը։
Խալաթյանի պնդմամբ, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները պարզ չեն, մի կողմից նրանք հակառուսական տրամադրություններ են տարածում, իսկ մյուս կողմից էլ՝ բերման ենթարկում հակառուսական ակցիաների մասնակիցներին։
Փորձագետի կարծիքով, ՀԱՊԿ-ից դուրս գալը չի ուժեղացնի Հայաստանին և այդ հարցում մենք պետք է պրագմատիկ լինենք՝ հաշվի առնելով մեր պետության շահը։
--00—ԱՊ