ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
ՀՀ իշխանությունները երկրում ուղղորդված հակառուսական ալիք են ձևավորում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի» տնօրեն Հայկ Խալաթյանը:
Նրա խոսքով` այդ ալիքի ձևավորումը բերելու է շատ լուրջ խնդիրների, ու եթե մեր հասարակության մի հատված մտածում է, որ այդ խնդիրները կարող են վերջանալ միայն Արցախով, ապա չարաչար սխալվում է:
«Տպավորություն ունեմ, որ ՀՀ 3-րդ հանրապետության վերջն է գալիս, քանզի եթե կորցնում ենք Արցախը, փաստացի փակում ենք 3-րդ հանրապետության էջը»,-ասել է Խալաթյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Ալիևի հռետորաբանությանը, Բերձորի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև խոսել ներքաղաքական խմորումներից, իշխանություն-ընդդիմություն պայքարից:
Մանրամասները՝ տեսանյութում: